Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վրաստանի Բաթում քաղաքում անցկացվող Batumi Municipality Cup-2025 շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է 2 խաղափուլ: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

 

7 խաղափուլից հետո A խմբում միանձնյա առաջատարն է միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը, որն ունի 6 միավոր։

 

B խմբում 5.5 միավորով առաջատարների շարքում են Արարատ Ստեփանյանը, Արտուշ Ավագյանը և Վարդան Մելքոնյանը:

 

C խմբում 6.5 միավորով առաջատարն է Գառնիկ Գրիգորյանը:

 

Մինչև 12 տարեկան պատանիների խմբում 6 միավորով առաջատարն է Գոռ Դաբաղյանը:

 

Մինչև 10 տարեկան աղջիկների խմբում 6.5 միավորով առաջատարն է Արիանա Չիլինգարյանը: Այս խմբում երկրորդ հորիզոնականում է Ալիսա Պետրոսյանը:

 

Մինչև 8 տարեկան պատանիների խմբում 6 միավորով առաջատարն է Գևորգ Գեղամյանը:

183