Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող  չկառուցապատված հողամասերը վերադարձվել են համայնքին:

 

Այս մասին տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազությունը:

 

«Գլխավոր դատախազությունը 2025 թվականի մարտի 11-ին հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական երկու անձանց և երրորդ անձ՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի՝ Իջևանի Անկախության փողոցի 18/6 հասցեում գտնվող՝ 0․03 հա մակերեսով 2 միլիոն 200 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի և Վալանսի փողոցի 1/27 հասցեում գտնվող՝ 0.03 հա մակերեսով 2 միլիոն 400 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունքի դադարեցման պահանջով։

 

Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի հունիսի 12-ի վճիռներով՝ բավարարվել են Գլխավոր դատախազության հայցերը. դադարեցվել է ֆիզիկական անձանց կառուցապատման իրավունքը:

 

Հակակոռուպցիոն դատարանի վերոնշյալ վճիռները մտել են օրինական ուժի մեջ:

 

Արդյունքում՝ Կադաստրի կոմիտեում 2025 թվականի օգոստոսի 5-ին և 2025 թվականի օգոստոսի 6-ին գրանցվել են վերոնշյալ հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքների դադարեցումները, հողատարածքները վերադարձվել են Իջևան համայնքին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

134