Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 7-ին՝ ժամը 07:45-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ճանապարհին՝ Կարբի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ 

 

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են VAZ և GAZel մակնիշների ավտոմեքենաները․ GAZel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մոտակա պատին և կողաշրջվել։ 

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ VAZ մակնիշի ավտոմեքենայի ուղևորները և GAZel մակնիշի ավտոմեքենայի վարորդը ավտոմեքենաներից դուրս են բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

93