Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել
Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` տեղեկությունը հայտնել Է երկրի առողջապահության նախարարը:
Այսպիսով, լիբանանյան իշխանությունները կատարում են բողոքի ցույցեր անող քաղաքացիների պահանջներից մեկը:
Հիշեցնենք, որ անցած ուրբաթից Լիբանանում ցույցեր են կազմակերպվում, որոնք վերածվել են զանգվածային բախումների։ Ցուցարարները քարեր ու ճայթռուկներ են նետել ոստիկանների վրա, վերջիններս արցունքաբեր գազ են կիրառել։
Անկարգությունների հետևանքով մահացել է անվտանգության ուժերի աշխատակիցներից մեկը, տուժել է ավելի քան 700 մարդ:
10 Օգոստոս, 2020 22:50
489
Հնդկաստանում բեռնատարը մխրճվել է բազմության մեջ. 15 մարդ մահացել է, 27-ը՝ տուժել
18 Հոկտեմբեր, 2026 16:00
Մեր ոսկե Էմմա Պողոսյանը նվաճեց Հայաստանի թիմի հերթական ոսկե մեդալը. Հարությունյան
18 Հոկտեմբեր, 2026 15:38
Էմմա Պողոսյանը հռչակվել է ծանրամարտի Եվրոպայի Մ23 առաջնության չեմպիոն
18 Հոկտեմբեր, 2026 15:35