
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բացահայտվել է 298 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
44 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
42 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
34 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
30 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
22 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման,
19 դեպք՝ խարդախության,
16 դեպք՝ հոգեկան ներգործության,
15 դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման,
13 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
8 դեպք՝ խուլիգանության,
7 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
5 դեպք՝ թմրանյութի իրացման,
4-ական դեպք՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծառերը, թփերը ապօրինի հատելու,
3 դեպք՝ անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու,
2-ական դեպք՝ շորթման, պետական սահմանն ապօրինի հատելու, ինքնիրավչության, փաստաթուղթ կեղծելու, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու։
Բացահայտվել են նաև բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, կաշառակերության, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, հետամտելու, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, նամակագրության գաղտնիությունը խախտելու և այլ դեպքեր։
Հայտնաբերվել է 15 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած երեք օրում գրանցվել է 53 ավտովթար 4 մարդ զոհվել է, 100-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։