Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, Քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական  կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ Կարո Փայլանը X-ում անդրադարձել է Վաշինգոտնում ստորագրված հռչակագրին:

 

«Պատմական և հույսով լի հուզիչ պահին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սպիտակ տանը ձեռք սեղմեցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ կնքելով խաղաղության մի համաձայնագիր, որը խոստանում է ավարտ տալ տասնամյակներ շարունակվող արյունահեղությանը։

Սա իսկական առաջընթաց է, որը կարող է փոխել տարածաշրջանի ապագան՝ հնարավոր դարձած նախագահ Թրամփի վճռական առաջնորդության շնորհիվ»,- գրել է նա:

Փալյանը նաև կոչ է արել Էրդողանին բացել հայ-թուրքական սահմանը. «Պարոն Էրդողան, անմիջապես բացեք Թուրքիայի և Հայաստանի սահմանը։ Միավորեք Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ժողովուրդներին։ Եկեք անմիջապես անենք այս քայլը…»:

554