Փայլանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակումը
Թուրքիայում գործող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ, ԹԱՄԺ (Թուրքիայի ազգային մեծ ժողով) նախկին պատգամավոր Կարո Փայլանը X-ի (Twitter) օգտահաշվում կատարած գրառմամբ, անդրադարձել է Ադրբեջանի նախագահականի և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի համատեղ հայտարարությանը:
Փայլանի գրառման մեջ նշվում է.
«Հրաշալի լուր․ մաղթում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, որով ավետում են փոխադարձաբար գերիների ազատ արձակման մասին, կարևոր իրադարձություն լինի խաղաղության ճանապարհին։ Խաղաղության ճանապարհը բացվելու է վստահությունը մեծացնող նմանօրինակ քայլերով։ Մնայուն խաղաղության համար բոլորս միասին պատասխանատվություն ստանձնենք»։
11 Դեկտեմբեր, 2023 16:24
1196
Իլոն Մասկի կարողությունը կրկին գերազանցել է 1 տրիլիոն դոլարը
05 Հոկտեմբեր, 2026 22:23
Կաթողիկոսը կարող էր ներկայանալ, ոչ մեկ նրա դեմը չէր կարող առնել. Հասանով
02 Օգոստոս, 2026 11:17
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4 կմ երկարությամբ ճանապարհը
22 Հուլիս, 2026 10:08
Սպասում եմ, որ հունվարին երրորդ երկրների քաղաքացիների համար Հայաստան-Թուրքիա սահմանը կբացվի․ Փայլան (տեսանյութ)
05 Նոյեմբեր, 2025 15:19
Թուրքիայի հայերն արդեն վախի մեջ են. Փայլանը՝ ընտրությունների արդյունքների մասին
16 Մայիս, 2023 15:32
Ադրբեջանը և Հայաստանը պետք է դեմքով կանգնեն այս ոճիրներին և արդարություն ապահովեն. Կարո Փայլան
27 Փետրվար, 2023 20:38