Ադրբեջանը և Հայաստանը պետք է դեմքով կանգնեն այս ոճիրներին և արդարություն ապահովեն. Կարո Փայլան
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը անդրադարձել է 1988 և 1992 թվականներին տեղի ունեցած Բաքվի, Սումգայիթի և Խոջալույի իրադարձություններին։
«Ես հարգանքի տուրք եմ մատուցում ինչպես հարյուրավոր ադրբեջանցիների, որ սպանվել են Խոջալուում 1992թ. փետրվարի 26-ին, այնպես էլ հարյուրավոր հայերի հիշատակին, որ սպանվել են Սումգայիթում 1988թ. փետրվարի 27-ին։
Ադրբեջանը և Հայաստանը պետք է դեմքով կանգնեն այս ոճիրներին և արդարություն ապահովեն։ Այն կբացի երկու ժողովուրդների միջև խաղաղության դուռը»,- այս մասին իր «Թվիթերի» միկրոբլոգում գրել է հայազգի պատգամավորը։
27 Փետրվար, 2023 20:38
862
Փայլանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակումը
11 Դեկտեմբեր, 2023 16:24
Թուրքիայի հայերն արդեն վախի մեջ են. Փայլանը՝ ընտրությունների արդյունքների մասին
16 Մայիս, 2023 15:32
Թուրքիայում ազգային փոքրամասնությունների դեմ ահաբեկչության սպառնալիքի հարցով Կարո Փայլանը դիմել է ՆԳ նախարարին
02 Փետրվար, 2023 17:32