Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային բոլոր ստորաբաժանումներն այսօր համաժամանակյա դիտարկումներ են անցկացրել տասնյակ բնակավայրերում՝ ուշադրության առնելով անվտանգության նորմերի պահպանումը հատկապես հանգստյան տներում եւ հյուրանոցներում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Լայնածավալ դիտարկումներ են ընթացել Սևանա լճի ափամերձ, Գյումրիի, Վանաձորի, Սիսիանի, Գորիսի, Կապանի,Էջմիածնի և Երևանի հյուրանոցներում:

Մի շարք հյուրանոցներումԱԱՏՄ տեսուչները ոչ բարվոք պատկեր են արձանագրել։ Խախտումներ դեռ կան․ ախտահանումը պատշաճ չի իրականացվում, գրանցամատյանների վարման գործընթացում թերացումներ կան, սոցիալական հեռավորություն չի պահպանվում, դիմակ չկրելու դեպքերը բազմաթիվ են, նաև բացակայում են իրազեկման թերթիկները: Հանգստյան որոշ տներում և հյուրանոցներում արձանագրված խախտումների արձանագրություններն ԱԱՏՄ-ն կներկայացնի պարետատուն՝ կասեցման միջնորդությամբ։

Միաժամանակ Գորիսում կասեցվել է 7 հյուրանոցի գործունեություն՝ նախորդիվ դրանցում արձանագրված խախտումների հիմքով։ Իրականացվել է նաեւ 48-ժամյա կասեցումԷջմիածնումգործող մեկ տնտեսավարողի նկատմամբ։

Վերջին շրջանում շարունակում են ուշադրության կենտրոնում մնալ նաեւ կարի արտադրությունները։ Դրանցից Գյումրիում գործող մի քանիսը կրկին դիտարկվել են։

Երեւանի տարածքային կենտրոնի ուժեղացված ստուգայցերն այսօր ընթացել են հրուշակեղենի եւ պահածոների խոշոր արտադրություններում, Երեւանի Մետրոպոլիտեի գրասենյակային տարածքում, բանկերից մեկի մասնաճյուղում եւ ոչ միայն։ Մշտադիտարկումների համար հիմք են ընդունվում նաեւ քաղաքացիներից ստացվող բողոքներն ու ահազանգերը։

Հանրապետության ողջ տարածքում շարունակվում են մշտադիտարկման աշխատանքները՝ արտադրամասերում, խանութներում, դեղատներում, գեղեցկության սրահներում, բժշկական կազմակերություններում:

Տեսչական մարմնի մասնագետները լայնածավալ իրազեկման աշխատանքների ընթացքում հանգամանալից ներկայացնում են նաև կորոնավիրուսի տարածման կանխարգելման կանոններն ու նորմերը։

ՀՀ պարետի որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով՝ ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում խստացված ստուգայցերը շարունակվում են»,- ասված է հաղորդագրության մեջ։

296