
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 12-ին՝ ժամը 17:05-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քաջարան-Գեղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Գեղի գյուղ տանող խաչմերուկում բախվել են երկու «VAZ» մակնիշի ավտոմեքենա․ ավտոմեքենաներից մեկն ընկել է մոտակա ձորը (մոտ 10 մ):
Վարորդները և երեք ուղևոր ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածները ձորից դուրս են բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել բժշկական կենտրոններ։
Փրկարարները մեկ տուժածի պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, սահմանազատել տարածքը և հոսանքազրկել ավտոմեքենաները։