Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 18-ին մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության Երևանի քրեական վարչությունում  տեղեկություն է ստացվել, որ Դեմիրճյան 1 հասցեում գտնվող էլիտար շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում, «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ  տեղեկությունը հավաստի է։

«Mercedes»  մակնիշի ավտոմեքենայում՝ վարորդի  նստատեղին հայտնաբերվել է տղամարդու դի՝ քունքի շրջանում հրազենային վնասվածքով։

Նրա ձեռքում հայտնաբերվել է նաև ատրճանակ, իսկ ավտոմեքենայից դուրս համայնքային ոստիկանները հայտնաբերել են կրակված գնդակ։ Ավտոմեքենայի առջևի դռան ապակին վարորդի կողմից նույնպես վնասված է եղել կրակոցի հետևանքով։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը ավտոմեքենայի մեջ ատրճանակով ինքնասպան է եղել։

479