Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց «Պետական աջակցություն բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների իրականացում» միջոցառմանը գումար հատկացնելու մասին հարցը:

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ասաց, որ առաջարկվում է բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման ծրագրին տրամադրել է 3,5 մլրդ դրամ:

Վարչապետը Փաշինյանը ասաց, որ հիմնական պայմանները ծրագրի ընդունման դեպքում են: Այն է՝ ուղղորդել քաղաքացիներին վերցնել վարկեր և վերակառուցել առանձնատները, որպեսզի կարողանան հետագայում որպես հյուրատուն ծառայեցնել. «2-րդ ուղղությունը էներգաարդյունավետություն ապահովելու համար, որովհետև դա նշանակում է փաստացի լրացուցիչ եկամուտ  ապահովել ընտանիքին և 3-րդ ուղղությունը՝ արտագնա աշխատանքի մեկնելու հետ կապված ճգնաժամի որոշակի սպասում կար և այս ծրագիրն իրականացնելու շնորհիվ կբացվեն աշխատատեղեր»:

Վարչապետն ասաց, որ այժմ Հայաստան հիմնականում գալիս են արտագնա աշխատանքի. «Հայաստան՝ խոպան են գալիս: Եվ ակնհայտ է, որ, եթե արտերկրից հազարավոր մարդիկ գալիս են Հայաստան աշխատանքի՝ դա նշանակում է, որ Հայաստանի աշխատանքի շուկայում մեծ պահանջարկ կա: Նախորդող ամիսներին Հայաստանում գրացված աշխատատեղերի առումով և մայիսին, և հունիսին գրանցվել է գրանցված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ, սա իր հերթին նշանակում է եկամտային հարկի բացարձակ ռեկորդ:

Մանրամասները՝ տեսանյութում
 

175