Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բացահայտվել է 85 հանցագործություն, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ 20 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 9 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 7-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության, 6 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 4-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության և գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 3 դեպք՝ անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշումը չկատարելու, 2-ական դեպք՝ խուլիգանության, թմրանյութի իրացման, փաստաթղթեր կեղծելու և սառը զենք կրելու:

Բացահայտվել են նաև բնակարանային գողության, ավտոմեքենայի գողության, ապօրինի ձեռնարկատիրության, դրամանենգության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծառերը, թփերը ապօրինի հատելու և այլ դեպքեր:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք:

Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը: Հայտնաբերվել է 1 անհետ կորած:

Անցած 1 օրում գրանցված 11 ավտովթարի հետևանքով 2 մարդ զոհվել է, 18-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

175