Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում ասել է, որ ռուս խաղաղապահները թույլ չեն տվել, որևէ լուրջ միջադեպ լինի Լեռնային Ղարաբաղում։

«Լեռնային Ղարաբաղի տարածքում գործողությունները հաջողությամբ են իրականացվում։ Ռուսական զորքերի խմբավորումը կարճ ժամանակահատվածում տեղակայվել է նշանակված շրջաններում ու անցել խնդիրների կատարմանը 23 դիտակետում»,- նշել է նա։

Նախարարի խոսքով՝ քաղաքացիական տրանսպորտի անվտանգ երթևեկություն է ապահովվում Լաչինի միջանցքում։ Բացի այդ, ռուս խաղաղապահների ղեկավարությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև գերիների փոխանակում է իրականացվել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Զոհվածների մարմինների փոխանակում է կազմակերպվել։


Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում:

21 Դեկտեմբեր, 2020 16:28
245
; ;