Ինքնաթիռում COVID-19-ով վարակվելու հավանականությունը ցածր է
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը հետազոտություն է անցկացրել և պարզել, որ 2 ժամ տևող թռիչքի ընթացքում կորոնավիրուսով վարակվելու շանսերը 4300-ից 1 են, իսկ եթե ուղևորների մեջտեղում ազատ տեղ է թողնվում, 7770-ից՝ 1։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Թռչելն, ինչ-որ չափով, անվտանգ է նաև այն պատճառով, որ օդն անընդհատ թարմացվում է։ Նշվում է՝ թեև հայտնի է, որ մարդկային կուտակումները փակ վայրում վտանգավոր են, ինքնաթիռները, գոնե մինչ այժմ, չեն եղել վիրուսի գերտարածման վայր։ Այնուամենայնիվ, չի կարելի ասել, որ թռչելը լիովին անվտանգ է, քանի որ անվտանգությունը հարաբերական է և սուբյեկտիվ: Սակայն քանի որ սահմանափակումները շարունակվում են փոխվել, երկարատև համաճարակի պայմաններում պետք է մտածել ռիսկ-առավելություն հարաբերակցության տեսակետից։
11 Օգոստոս, 2020 00:32
441
Առանց նոր Սահմանադրության դատաիրավական համակարգի խնդիրը լուծել հնարավոր չէ. Փաշինյան
20 Օգոստոս, 2026 13:17
Էներգետիկ ոլորտում խնդիր չունենք, սակայն ներդրումային ծրագրերի դեպքում կարող ենք դեֆիցիտ ունենալ
20 Օգոստոս, 2026 13:04
ՀՀ ն թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ Հանրապետություն Փաշինյան
20 Օգոստոս, 2026 13:01