Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկություն չունի Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարների միջև հնարավոր հանդիպման վերաբերյալ, որի նպատակը կլինի քննարկել Ուկրաինայում տիրող հակամարտությունը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինը։

«Այս պահին որևէ տեղեկություն չունեմ, որով կարող էի կիսվել այս հարցի շուրջ»,- ասել է նա՝ պատասխանելով արևմտյան լրագրողի խնդրանքին՝ մեկնաբանելու նման հանդիպման հավանականությունը։

Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը The Wall Street Journal-ին հայտնել էր, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը ընդունում են եռակողմ հանդիպման տեսական հնարավորությունը, թեև դրա կազմակերպման կամ հնարավոր օրակարգի վերաբերյալ հստակ պայմանավորվածություն կամ պատկերացում դեռ չկա։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նույնպես լրագրողներին հաստատել է, որ նման հանդիպման կազմակերպման շուրջ քննարկումներ են եղել։

91