Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է․ սահմանվել են 2025-2026 թվականների ընթացքում ՀՀ տարածքում (բացի բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսի կենդանիների համար թույլատրելի չափաքանակներն ու ժամկետները։

Որսի ընթացքում արգելվում է՝

  • որս կատարել առանց համապատասխան թույլտվության,
  • որս իրականացնել արգելված որսագործիքներով և միջոցներով,
  • որս կատարել արգելված վայրերում և արգելված ժամերին,
  • խախտել կենդանական աշխարհի պահպանության կանոնները։

Որսի կանոնների խախտման դեպքում սահմանված են վարչական և քրեական պատասխանատվության միջոցներ։

Ապօրինի որսի ընթացքում օգտագործվող անձնական սեփականություն հանդիսացող զենքերն ու այլ միջոցները ԲԸՏՄ հայցապահանջով Դատարանի կողմից ենթակա են բռնագրավման։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը շուրջօրյա վերահսկողություն է իրականացնելու ՀՀ բոլոր որսահանդակներում։

Որսի կանոնների խախտումների վերաբերյալ տեղեկությունները կարող եք փոխանցել թեժ գիծ 119 հեռախոսահամարին կամ պաշտոնական հարթակների միջոցով՝

https://www.facebook.com/ecoinspect.am

https://e-request.am/hy

https://www.ecoinspect.am/hy/contact

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia

 

110