
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 31-ին առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 21։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Չարենցավան քաղաքի 8-րդ թաղամասի շենքերից մեկի բնակարանում կնոջ դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, ժամանել են ոստիկանության մեծաթիվ ծառայողներ:
Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունները հավաստի են։
Քրեական և համայնքային ոստիկանները նշված թաղամասի 12-րդ շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկի հյուրասենյակում հայտնաբերել են տան տիրուհու՝ Կոտայքի մարզի բնակիչ 68-ամյա Սուսաննա Հ․-ի դին, արնանման հետքեր, պարանոցին էլ առկա է եղել պարան։
Դեպքի փաստով Չարենցավանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։