

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կնքվել է խաղաղություն: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը ընդամնեը նախաստորագրվել է, մինչդեռ այսպես ասողների և սա որպես գրեթե ոչինչ ներկայացնողների 77,6% -ը հունվար, փերտվար, մարտին կանխատեսում էին, որ օգոստոսի 8-ին պիտի պատերազմ լինի: Էդ մոռացել են արդեն, էլ ոչ մեկ չի հիշում»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով համաձայնագրին «գրեթե ոչինչ» որակավորողներին՝ Փաշինյանն ընդգծեց, որ 1994 թվականից ԼՂ հարցի բանակցային գործընթաց է տեղի ունենում և երբեք բանակցային սեղանին հռչակագրի նախագծից բացի ուրիշ որևէ թղթի նախագիծ չի եղել. «Եթե դա ընդամենը հռչակագիր է, բա ինչի՞ էինք 30 տարի ժողովրդի էներգիան, օրակարգը, ամբողջը կենտրոնացնում դրա վրա»:
Անդրադառնալով օրերս ֆեյսբուքյան էջում հրապարակած մուրճով նկարին՝ վարչապետն ասաց, որ այն ողջ ընթացքում դրված է եղել իր սեղանին: