Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Խաչատուր Սուքիասյանը Նիկոլ Փաշինյանին ներկայացրեց ինստիտուցիոնալ խնդրի նախատիպ։

«Ես մի օրինակ եմ ուզում բերելվերջերս մանկական մի հիվանդանոցում բոլորը առանց դիմակի էին։ Ամբողջ աշխարհում Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը ասում է, երբ որ սուր վարակիչ հիվանդությունների տոկոսի բարձրացման դեպքում պետք է առողջապահական բոլոր հիմնարկներում լինեն դիմակով, ՀՀ-ում հատուկ ասում են՝ չէ, անդիմակ ենք լինելու, որ շատ երեխա վարակվի։ Նկատի ունեմ այդ ինստիտուցիոնալության պակասը կա, դա ոնց որ լինի այն դեպքը, երբ փողոցում լույսը պետք է միացվի, ասում էին՝ չէ՛, թո՛ղ Վալոդը գնա միացնի, բայց կա հատուկ մեքենա, որ տեսնում է մութն ընկնում է, հատուկ միանում է։ Հիմա եթե ՀՀ-ում սուր վարակները շատացել են, պետք է գիտակցեն բժշկական ձեռնարկություններն էլ, կառավարողներն էլ, նախարարությունն էլ, գերատեսչություններն էլ, որ պետք է այդ պահից դիմակով լինեն»։

Փաշինյանը, անդրադառնալով այս խնդրին, նշեց, որ Առողջապահության նախարար Ավանեսյանը լսեց և կանի համապատասխան հետևություններ։

«Իմ պատկերացրած լուծումը անընդհատ հետևողական լինելն է, դա պետք է դառնա մենթալիտետ, քանի չի դառել, ինչքան ուզում ենք ստուգենեք, բայց դա պետք է դառնա մինթալիտետ, մարդը պետք է լսի անընդհատ-անընդհատ դրա մասին»,- նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

294