ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը առողջապահության նախարարության աշխատակազմին ու բուժհաստատությունների ղեկավար կազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Միքայել Հայրիյանին:

 

Պետական նախարարը, ի դեմս նախկին նախարար Արարատ Օհանջանյանի, շնորհակալություն է հայտնել ոլորտի ներկայացուցիչներին կորոնավիրուսային համավարակի և պատերազմական շրջանում ցուցաբերած բարձր պատասխանատվության և արհեստավարժության համար՝ վստահություն հայտնելով, որ առաջիկայում ևս բուժանձնակազմը կշարունակի պատվով հաղթահարել առկա խնդիրներն ու մարտահրավերները:

 

Այդ համատեքստում Գրիգորի Մարտիրոսյանը վստահություն է հայտնել, որ Միքայել Հայրիյանի փորձն ու մասնագիտական գիտելիքները լավագույնս կծառայեն համակարգի հետագա կատարելագործմանն ու զարգացմանը:

 

Իր հերթին, նորանշանակ նախարարը շնորհակալություն է հայտնել հանրապետության նախագահին վստահության համար՝ հավաստիացնելով, որ իրականացնելու է ամենը՝ բնակչության սպասելիքներն արդարացնելու համար:

 

400