Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Էլեկտրաէներգիան աշխարհում գնալով ավելի մեծ պահանջարկ ունեցող ապրանք է և մենք պետք է գտնենք ձևերը մեր արտադրած էլեկտրաէներգիան արտահանելու, էլ չեմ ասում էլեկտրաէներգիայի առատությունը մեր երկում պետք է նեդրումային որոշ հետաքրքրություն ներկայացնի, մասնավորապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Մենք ատոմակայանից կրկնակի ավել, երկու ատոմակայան ենք ստեղծել առանց աղմուկ-աղաղակի, ոչ մեկը չի էլ տեսել, չենք էլ ֆիքսել, բացում չենք արել, ժապավեն չենք կտրել, ելույթ չենք ունեցել։ Այս դահլիճում կայացրել ենք որոշումներ ու երկու հատ ատոմակայան ենք ստեղծել։ Ընդ որում, վերջին յոթ տարում է այս ճեղքումը տեղի ունեցել։ Սա մեծագույն ձեռքբերում է, որի մասին չի խոսվում, բայց կարևորը խոսելը չի, կարևորը ձեռքբերումն է», - հավելել է նա։

 

84