Միրզոյանն ու Բայրամովը կարճ զրույց են ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը Նյու Յորքում մասնակցել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից կազմակերպված տրանսատլանտյան ընթրիքին։
Միջոցառման շրջանակում Միրզոյանը և Բայրամովը կարճ զրույց են ունեցել Ռուբիոյի հետ։
Ընթրիքին մասնակցել են նաև Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտաքին գործերի նախարարներ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն և ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։ Դրա շրջանակում անդրադարձ է եղել տրանսատլանտյան համագործակցությանը, ռուս-ուկրաինական պատերազմին, Մերձավոր Արևելքի անվտանգությանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու ուղիներին:
25 Սեպտեմբեր, 2025 14:15
701
Միրզոյանն ու Բայրամովը Նյու Յորքում մասնակցել են Մարկո Ռուբիոյի կազմակերպած տրանսատլանտյան ընթրիքին
25 Սեպտեմբեր, 2025 10:19
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը
23 Սեպտեմբեր, 2025 10:18
Այսօր կկայանա Միրզոյան–Բայրամով հանդիպումը
10 Մայիս, 2024 14:07