Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փարիզի դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղավոր է ճանաչել այսպես կոչված «լիբիական գործի» շրջանակներում հանցավոր կազմակերպության հետ կապ ունենալու մեջ։
Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, գրում է Le Monde-ը։
Ըստ դատարանի՝ նա Լիբիայի բռնապետ Մուամմար Քադաֆիից միլիոնավոր եվրոներ է ստացել իր 2007 թվականի ընտրարշավը ֆինանսավորելու համար։
70-ամյա նախկին նախագահը դատապարտվել է հինգ տարվա պայմանական ազատազրկման։
Սա նշանակում է, որ նա դատարանում չի կալանավորվի, այլ մեկ ամսվա ընթացքում կուղարկվի բանտ։ Սա նրա երրորդ քրեական գործն է․ նախկինում ստացել է ազատազրկման դատավճիռ, որը փոխարինվել է տնային կալանքով։
Ինչպես հաղորդում է Le Monde-ը, պայմանական դատավճիռը նշանակում է, որ Սարկոզին անմիջապես չի կալանավորվի, այլ մեկ ամսվա ընթացքում կկանչվի դատախազություն, որտեղ նրան կտեղեկացնեն կալանքի մեկնարկի ամսաթվի մասին։ Վերաքննիչ բողոքը չի ազդի դրա վրա։