
Եթե ցանկանում ենք, որպեսզի զբոսաշրջությունը ավելի զարգանա, և ամեն տարի ավելի մեծ թվով տուրիստներ այցելեն մեր երկիր, ապա պետք է առավել մեծ ուշադրություն դարձնել, թե հատկապես գյուղական համայքների հանրային սննդի վայրերում, ռեստորաններում, շուկաներում և խանութներում ինչ ենք առաջարկում:
Մեր երկիր ժամանած զբոսաշրջիկներին միայն Հայաստանի պատմամշակութային ու տեսարժան վայրերը ներկայացնելը քիչ է:
Տուրիստին պետք է առաջարկել ամենաթարմ սնունդը, ամենաթարմ միրգն ու բանջարեղենը, ամենաթարմ գյուղական բարիքները: Կարճ ասած` Հայաստանի համն ու հոտը: Պետք է մեր տուն եկած հյուրին ցույց տանք, թե ինչքան հյուրընկալ ժողովուրդ ենք:
Շատերին կարող է թվալ, թե աննշան բան է, բայց զբոսաշրջության զարգացման գործում այս հանգամանքը շատ կարևոր նշանակություն ունի:
Անկասկած, լավ տպավորություն ստացած տուրիստը դրսում շատերին կպատմի, թե ինչքան ջերմ ենք վերաբերվում մեր երկիր ժամանած զբոսաշրջիկներին, և կառաջարկի անպայման լինել Հայաստանում:
Եվ սա պետք է մեր հիմնական այցեքարտը դառնա: