Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ թաղամասում՝ Շահումյան փողոցի տներից մեկում, ծառից կախված դի կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է. նշված տան բակում ծառից կախված հայտնաբերվել է նույն տան բնակիչ, 50-ամյա Կարեն Բ-ի դին։

Դեպքի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

940