Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Կոպենհագենում հանդիպել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ:

Նա շնորհավորել է Սանդուին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ՝ նշելով, որ այդ ընտրություններն արտացոլում են մոլդավ ժողովրդի կամքը:

Իր հերթին, Սանդուն շնորհավորել է Ալիևին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի շուրջ ԱՄՆ-ի ներկայությամբ ձեռք բերված արդյունքների կապակցությամբ:

Ալիևն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի շուրջ ձեռք բերված արդյունքները պատմական նշանակություն ունեն։

616