Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին երկրի արտաքին գործերի նախարարությունը գրել է սոցիալական ցանցերում։

«Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարն այսօր կանչվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարություն։ Մենք նրան հստակ ուղերձ ենք փոխանցել, որ Վրաստանի իշխանությունների կողմից Թբիլիսիում Գերմանիայի դեսպանի դեմ հնչեցրած անհիմն մեղադրանքներն ու ագրեսիվ հռետորաբանությունը անընդունելի են և պետք է դադարեցվեն»,- ասվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Վրացական իշխանությունները, այդ թվում՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, բազմիցս մեղադրել են Գերմանիայի դեսպանին երկրում հեղափոխական գործընթացներին աջակցելու և Վրաստանի ներքին գործերին միջամտելու մեջ։
 

1412