Ռոնալդուն՝ առաջին միլիարդատեր ֆուտբոլիստը. Bloomberg
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պորտուգալացի ֆուտբոլային լեգենդ Կրիշտիանու Ռոնալդուի կարողությունը կազմել է շուրջ 1,4 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչի արդյունքում նա դարձել է առաջին ֆուտբոլիստը, որն ընդգրկվել է Bloomberg Billionaires Index–ում՝ որպես միլիարդատեր. հաղորդում է Bloomberg գործակալությունը։
Այսօր արդեն 40-ամյա Ռոնալդուն ֆուտբոլի պատմության ամենամեծ նվաճումներ ունեցած խաղացողներից մեկն է։
- 5 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան,
- Եվրոպայի չեմպիոն է (2016),
- կրկնակի հաղթող է Ազգերի լիգայում,
Պատմության լավագույն ռմբարկուն է ազգային հավաքականներում, Եվրոպայի առաջնություններում, Չեմպիոնների լիգայում և ակումբային աշխարհի առաջնություններում։
Նա նաև առաջին ֆուտբոլիստն է, ով հասել է 900 գոլի սահմանագծին։
08 Հոկտեմբեր, 2025 13:00
789
Միլիարդատեր Իլոն Մասկը դարձել է անտուն
06 Դեկտեմբեր, 2021 00:15
Երգչուհի Ռիհանան` Forbes-ի միլիարդատերերի ցուցակում
05 Օգոստոս, 2021 02:02
Forbes-ը հրապարակել Է ռուսաստանցի միլիարդատերերի ամենահարուստ ժառանգների վարկանիշը
28 Մայիս, 2021 22:08
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փոխել է ակումբը
04 Հունիս, 2026 23:06
Մբապեն ճանաչվել է «Ռեալի» լավագույն ֆուտբոլիստ
27 Մայիս, 2026 21:02
11 ֆուտբոլիստի հրավիրել են Հայաստանի ազգային հավաքական
15 Մայիս, 2026 21:37