Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը սկսել է անցյալ տարվա դեկտեմբերին Ռուսաստանի երկնքում ադրբեջանական AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանման քննարկմամբ։
«Ես կցանկանայի մեր հանդիպումը սկսել ամենազգայուն թեմայով՝ մեր երկնքում տեղի ունեցած ավիացիոն ողբերգությամբ։ Մեր առաջին հեռախոսազրույցի ժամանակ ես ոչ միայն ներողություն խնդրեցի այն փաստի համար, որ ողբերգությունը տեղի է ունեցել Ռուսաստանի երկնքում, այլև անկեղծ ցավակցություն հայտնեցի զոհերի ընտանիքներին», - ասել է Պուտինը։
Նա հայտնել է, որ AZAL ինքնաթիռի ողբերգության օրը Ռուսաստանը «հետևում էր» ՌԴ սահմանը հատած երեք ուկրաինական անօդաչու թռչող սարքերին։
Պուտինը նաև նշել է, որ Ռուսաստանը կանի ամեն անհրաժեշտը AZAL ինքնաթիռի վթարի հետ կապված՝ նման ողբերգական դեպքերում փոխհատուցում վճարելու համար։
Իր հերթին, Ալիևը շնորհակալություն է հայտնել իր ռուս գործընկերոջից AZAL ինքնաթիռի կործանման վերաբերյալ մանրամասն տեղեկատվության համար։
Նշենք, որ Դուշանբեում ընթանում է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։