
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր: Ես հրաժարվում եմ շնորհավորանքի իմ մասնաբաժնից: Այսօր մամուլի ասուլիսում ասաց «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամ, փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն ի պատասխան Araratnews.am-ի հարցին: Այն վերաբերում էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ վարչապետի շնորհավորանքը քննադատողներին մասին:
Հիշեցնենք՝ վարչապետն ու նախագահը շնորհավորել են Բելառուսի նախագահին ընտրվելու առթիվ, որն առաջացրել է հանրային-քաղաքական հատվածի զարմանքը:
Ռուբեն Մեհրաբյանը շնորհավորում է Բելառուսի ժողովրդին, սակայն քաղաքականությունը հնարավորության արվեստ է:
Ռուբեն Մեհրաբյանի համոզմամբ՝ այն, ինչ տեղի է ունենում Բելառուսում, հիշեցնում է 2018 թ-ի իրադարձությունները Հայաստանում: «Մեր համակրանքի ու հակակրանքի համար պատասխանատու ենք մեր առաջ: Այլ է Հայաստանի համար պատասխանատու բարձրագույն պաշտոնյաների վերաբերմունքը: Ես հարյուր տոկոս վստահ եմ՝ ինչին են կողմ եւ դեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը»:
Բանախոսի խոսքով՝ այս շնորհավորանքը մեր մարդկային վերաբերմունքի հետ կապ չուներ:
Սոնա Դավթյան