Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են․

Ծխախոտը պարունակում է ավելի քան 70 քաղցկեղածին նյութ, որոնք բարձրացնում են տարբեր օրգանների չարորակ ուռուցքների առաջացման ռիսկը։

 

Ախտանշաններ, որոնք կարող են դիտվել ծխախոտի երկարատև օգտագործման հետևանքով առաջացող թոքի քաղցկեղի ժամանակ`

 քաշի կտրուկ կորուստ

 հևոց, հազ կամ խորխի մեջ արյան առկայություն

 ցավ կրծքավանդակում

 քրոնիկ թուլություն

 

Ինչպես կանխարգելել քաղցկեղի առաջացումը

50–75 տարեկան անձանց, որոնք առնվազն 10 տարի շարունակ օրական 20 և ավելի գլանակ ծխախոտ են օգտագործել, խորհուրդ է տրվում տարեկան մեկ անգամ անցնել կրծքավանդակի ցածր դոզավորման համակարգչային շերտագրում (low dose CT)։

 

Ծխախոտի ոչ մի արտադրատեսակ անվտանգ չէ։ Ծխելը թողնելն ամենակարևոր քայլն է քաղցկեղի դեմ պայքարում։

858