Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Նախագծով փոփոխություններ են իրականանում հիփոթեքային վարկավորմամբ կնքվող պայմանագրերում, այն իմաստով, որ պայմանագրերը հնարավոր են իրավունքի պետական գրանցման ներկայացնել առանց նոտարական վավերացման: Այս պարագայում ինչու է հնարավոր գործարքները իրականացնել առանց նոտարական վավերացման, քանի որ բանկերը կամ վարկ տրամադրող կազմակերպությունները նախքան պայմանագրի գործողության մեջ մտնելը հավուր պատշաճի ուսումնասիրություն են անում հաճախորդի վերաբերյալ և այդ ժամանակ արդեն որոշում է կայացվում հիպոթեքային վարկի տրամադրման»,- Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:
Թովմասյանը պարզաբանեց, որ նախագծով՝ ՀՀ-ից դուրս գտնվող մարդը, որը ցանկություն ունի ներդրում կատարել ՀՀ անշարժ գույքի մեջ, այլևս կարիք չի ունենա լիազորագիր տա և ներկայացուցչի ուղարկի,որը կգնար և համապատասխան պայմանագիրը կկնքեր. «Երբ քաղաքացին, որն ուզում է գույք ձեռք բերել, և վաճառողը կնքում են համապատասխան գործարքը՝ հիփոթեքային վարկավորմամբ, ապա իրենք իրար մեջ այդ եռակողմ պայմանագիրը ստորագրում են, և էլեկտրոնային համակարգով բանկը ներկայացնում է Կադասրի կոմիտե՝ իրավունքի պետական գրանցման: Ներդրվում է մի համակարգ, որով արտասահմանում գտնվող ներդրողը, եթե ցանկություն ունի հիփոթեքային վարկավորմամբ ՀՀ-ում գույք ձեռք բերել, ապա ինքը կկարողանա այս առուծախի պայմանագիրը հեռահար ստորագրել, ներկայացնել»:
Մանրամասները՝ տեսանյութում