Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է ՀՀ-ում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի ալ Օրայֆանին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փորձի փոխանակման և համատեղ ուսումնասիրությունների իրականացման հնարավորությունները։

 

Զարեհ Սինանյանը կարևորել է Հայաստանի և Քուվեյթի միջև հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել համագործակցությունը փոխայցերի և համատեղ նախաձեռնությունների միջոցով։

 

Քննարկվել են նաև Քուվեյթում գործող հայ համայնքի գործունեությանը և համագործակցության նոր ուղղությունների բացմանը վերաբերող հարցեր։

 

Դեսպան Ալ Օրայֆանին բարձր է գնահատել Քուվեյթում հայ համայնքի և ՀՀ դեսպանության արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ իր գործունեության ընթացքում կձգտի առավել զարգացնել Հայաստան-Քուվեյթ գործընկերությունը և նոր ծրագրերի հիմք ստեղծել։

561