Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի Առաջին կոմիտեի միջուկային զենքերի վերաբերյալ թեմատիկ քննարկման ժամանակ ՀՀ պատվիրակությունն ընդգծել է սպառազինությունների կրճատման և զինաթափման գործող ռեժիմների կարևորությունը: Այս մասին հայտնում են ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունից:
«Պատվիրակությունը վերահաստատել է նաև ՀՀ հանձնառությունը կատարելու Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով ստանձնած պարտավորությունները և կոչ արել պայմանագրին դեռևս չմիացած պետություններին միանալ պայմանագրին։
Պատվիրակությունը նաև ընդգծել է, որ Հայաստանը որդեգրել է միջուկային էներգիայի անվտանգ և խաղաղ օգտագործման թափանցիկ և բաց քաղաքականություն և կշարունակի հետապնդել այս քաղաքականությունը՝ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ՝ երկրի միջուկային անվտանգությունը բարելավելու և ամրապնդելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ։