Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սիրիան մտադիր է զենք գնել Թուրքիայից, այդ թվում՝ ՀՕՊ համակարգեր՝ ահաբեկիչներից և Իսրայելից պաշտպանվելու համար։ Այս պնդումը, Araratnews.am-ի փոխանցմամբ, ներկայացրել է կառավարամետ «Yeni Şafak» թերթը, որը նշել է, որ ֆինանսավորումը կարող է ապահովվել Սիրիայի համար ստեղծված հատուկ հիմնադրամի միջոցով՝ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների մասնակցությամբ։

Թերթը հաղորդում է, որ Սիրիայի ժամանակավոր իշխանությունները խնդրել են Թուրքիային վաճառել ՀՕՊ համակարգեր, զրահապատ մեքենաներ, անօդաչու թռչող սարքեր և արդիականացված հրետանային համակարգեր։ Սակայն սա պաշտոնական զենքի վաճառք է, այլ ոչ թե Թուրքիայի կողմից ռազմական օգնության տրամադրում։

Թերթը նշում է, որ Սիրիային զենքը անհրաժեշտ է «ահաբեկչական և իսրայելական սպառնալիքներից իր պաշտպանությունն ամրապնդելու համար»։ 

556