Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի Կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ են հայտնաբերվել «Էլիզա և Գոհար» ՍՊԸ-ին պատկանող մարինացված բանջարեղենի և մսի պահածոների արտադրամասում (Երևան, Նուբարաշեն):

 

 

Մասնավորապես՝

  • արտադրամասում պահվել են սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող նյութեր և պարագաներ,
  • հատակների որոշ հատվածներ պատրաստված չեն եղել անջրանցիկ լվացվող նյութերից, եղել են վնասված,
  • ինչպես շինության, այնպես էլ պահեստային մասի պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
  • հոսանքալարերը չեն պահվել պաշտպանիչ տուփի մեջ,
  • չի եղել հանդերձարան անձնակազմի համար,
  • սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը չեն եղել պատշաճ մաքրված և ախտահանված:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝  կասեցվել  է մարինացված բանջարեղենի և մսի պահածոների արտադրության արտադրական գործունեությունը՝ մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

348