Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վրաստանի եզակի աշխարհագրական դիրքը լրացվում և ամրապնդվում է մեր կառավարության ակտիվ արտաքին քաղաքականությամբ։

Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհի» 5-րդ ֆորումի բացման արարողության ժամանակ։ 
Ըստ նրա, Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհի» համաժողովը դարձել է տարածաշրջանային երկխոսության շատ կարևոր հարթակ։

«Ես հատկապես ուրախ եմ, որ այսօր մեզ հետ են մեր բարեկամ և ռազմավարական գործընկեր երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի վարչապետները։ Ձեր ներկայությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ Հարավային Կովկասի երկրները կիսում են ընդհանուր տեսակետներ։ Այդ տեսակետներն են՝ համատեղ աշխատել մեր տարածաշրջանը խաղաղության, կայունության և տնտեսական հնարավորությունների տարածաշրջանի վերածելու համար»,- ասել է Կոբախիձեն։

472