
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի հաղորդած տեղեկության համաձայն.
►Պե՞տք է արդյոք մթերային խանութի աշխատակիցները հագնեն ձեռնոց
►Սննդի բաժնի աշխատակիցները կարող են ձեռնոց հագնել` այն հաճախակի փոխելով:
►Ձեռքերը պետք է լվանալ ամեն անգամ ձեռնոցը փոխելիս և ձեռնոցը հանելուց հետո։
►Ձեռնոցը հարկավոր է փոխել սննդին չառնչվող գործողություններ կատարելուց հետո, օրինակ՝ ձեռքով դռներ բացել, փակել, արկղեր դատարկել և այլն։
►Սննդի ոլորտի աշխատակիցները պետք է իմանան, որ ձեռքերի վրա կարող են առաջանալ բակտերիաներ, ուստի ձեռքերը լվանալը չափազանց կարևոր է ձեռնոցը հանելուց հետո՝ սննդի հավելյալ աղտոտվածությունից խուսափելու համար։
►Սննդի ոլորտի աշխատակիցները ձեռնոցով չպետք է դիպչեն բերանին, քթին և աչքերին:
►Մեկանգամյա օգտագործման ձեռնոցը կարող է ստեղծել ապահովության կեղծ զգացողություն։
► Չի կարելի ձեռնոցն օգտագործել սննդի ոլորտի աշխատանքային միջավայրում՝ որպես ձեռքերը լվանալուն փոխարինող միջոց։
► «Քովիդ 19» վիրուսը կարող է ախտահարել մեկանգամյա օգտագործվող ձեռնոցը ևս, ինչպես որ կարող է փոխանցվել աշխատողների ձեռքերին և շփման մակերեսներին։
► Լվացվելը պաշտպանական կարևոր միջոց է վարակի դեմ, ի տարբերություն մեկանգամյա օգտագործման ձեռնոցի։
► Սննդի ձեռնարկությունները պետք է ապահովեն համապատասխան կահավորմամբ սանհանգույց, որտեղ սննդի ոլորտի աշխատակիցները հաճախակի կարող են լվացվել։
► Օճառն ու ջուրը համարժեք պարագաներ են ձեռքերը լվանալու համար։
► Ձեռքերի ախտահանման միջոցները կարող են օգտագործվել որպես հավելյալ միջոց, բայց չպետք է փոխարինեն լվացվելուն»։