Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մելբուռնում աղջիկը և երկու տղաները հետ կտոր-կտոր են արել 47-ամյա տղամարդուն, կտրել նրա մատը և վերցրել իրենց հետ, հաղորդում է Daily Mail-ը։

Մեթյու Ջոն Ուորինգթոնի արյունալի սպանությունը տեղի է ունեցել 2023 թվականի հուլիսին այնը տանը, որը նա կիսում էր իր ընկերուհու հետ։ Նրա մարմինը, որը անճանաչելիորեն խեղված է եղել, հետագայում հայտնաբերվել է առևտրի կենտրոնի մոտ։ Հանցագործները նրա պարանոցը փաթաթել էին կպչուն ժապավենով և կտրել մատը։

Դատաբժշկական փորձաքննությունը նաև հայտնաբերել է դաժան ծեծի հետքեր, որոնք, հավանաբար, հասցվել էին փայտով։

Մաքիվերը, նրա զուգընկեր Դիլան Ուայեթը և նրանց ընկեր Բրենդան Դալտոնը սկզբում մեղադրվել են սպանության մեջ, իսկ ավելի ուշ խոստովանել են իրենց մեղքը՝ որպես չկանխամտածված սպանություն:  Դատաբժշկական փորձագետները չեն կարողացել որոշել մահվան ճշգրիտ պատճառը, բայց հաստատել են, որ Ուորինգթոնը դաժանորեն ծեծի է ենթարկվել։ Որոշ տվյալներով՝ հարձակումը կատարվել է թմրանյութեր և փող գողանալու նպատակով։

Ինչպես նշվում է, Ուայեթը պարծեցել է իր գործողություններով՝ ընկերներին ցույց տալով սպանվածի կտրված մատը։

Հարձակման ժամանակ Ուայեթը և Մաքիվերը քննարկել են Ուորինգթոնին տանջելու հարցը, այդ թվում՝ էլեկտրաշոկ օգտագործելու ծրագրերը։ 

Հոկտեմբերի 23-ին հանցագործները ներկայացել են Վիկտորիայի Գերագույն դատարան։ 

3184