Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եկամուտների հայտարարագրման համակարգում փոփոխություններ անելու նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը հետաքրքրվեց, եթե մարդը ՌԴ-ում խնայած միջոցներից 320 հազար դրամին համարժեք ռուսական ռուբլի է փոխանցում իր քրոջը կամ իր տատիկին, պապիկին, կոնկրետ այս դեպքում նոյեմբերի 1-ից գործող օրենսդրական փոփոխությամբ այդ գումարները հայտարարագրման ենթակա լինելո՞ւ են, թե՞ չեն լինելու:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը պարզաբանեց. «Ընտանիքի անդամներից դուրս՝ բարեկամների միջև՝ հորաքույր, մորաքույր, ընկերոջ հորաքույր, այդ տիպի փոխանցումների վրա ՊԵԿ-ի առաջարկությամբ սահմանաչափ է դրված: Այդ պահին 300 հազար դրամ է,- ասաց նա և  հավելեց,- հիմնական շահարկումը եկամուտները հարկելու վերաբերյալ էր, ու այստեղ ուզում եմ նշել, որ այդ եկամուտները հարկման ենթակա չեն, չեն եղել և չեն լինելու»:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի արտահերթի նիստի շրջանակում առաջին ընթերցմամբ քննարկվում է ՀՀ քաղաքացիների, ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագիրը լրացնելիս համակարգում նախատեսվող փոփոխություններ կատարելու նախագիծը: 

1900