Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանում 2026 թվականին ներդրվելու է անկանխիկ առևտրից համընդհանուր հետվճարի համակարգ։ Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մյուս տարի ներդնելու ենք համընդհանուր հետվճարի համակարգ․ բոլոր քաղաքացիները անկանխիկ գնումների դեպքում 2 տոկոս հետվճար կստանան»,- նշեց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ կշարունակվի և կզարգացվի նաև այն համակարգը, որը գործում է թոշակառուների համար։ Կառավարության շրջանառած նախագծով առաջարկվում է անկանխիկ վճարումների գումարի նկատմամբ կիրառվող 12 տոկոսի փոխարեն սահմանել 20 տոկոս, իսկ հետվճարի առավելագույն չափը 6000 դրամից բարձրացնել մինչև 10 000 դրամ։
Վարչապետը հավելեց, որ փոփոխությունների արդյունքում անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստացող և անկանխիկ գնումներ կատարող թոշակառուների եկամուտները կաճեն միջինում 3000-4000 դրամով։