Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի կարծիքով՝ «Արսենալը» կարող է այս մրցաշրջանում նվաճել Պրեմիեր լիգայի գլխավոր տիտղոսը։

«Մանչեսթեր Յունայթեդի» և «Ռեալ Մադրիդի» լեգենդի խոսքերով՝ Միկել Արտետայի թիմը համոզիչ տեսք ունի և իրական հնարավորություն՝ նվաճելու այդ տիտղոսը։

Ռոնալդուն Piers Morgan Uncensored փոդքասթի ժամանակ նշել է․ «Դա շատ դժվար լիգա է, շատ դաժան։ Բայց «Մանչեսթեր Սիթին» հաստատ չի հաղթի, նրանք շատ են հետ մնում։ Այնպես որ, այո, «Արսենալը» կարող է հաղթել։ Դա հնարավոր է»։

Նա նաև պատմել է իր՝ «Արսենալ» չկայացած տեղափոխության մասին․ «Ճիշտ է, ես մոտ էի «Արսենալ» տեղափոխվելուն: Արսեն Վենգերն ուզում էր ինձ իր թիմում տեսնել, ամեն ինչ համաձայնեցված էր, բայց ՄՅՈւ-ն առաջ անցավ: Անկեղծ ասած՝ այդ պատմության պատճառով ես երբեք «Արսենալին» որպես մրցակից չեմ ընկալում: Չեմ կարող ասել, որ սիրում եմ այդ ակումբը, բայց ինձ դուր է գալիս, երբ նրանք հաղթում են»,- խոստովանել է պորտուգալացին։

 

1157