Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆուտբոլի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն ընդլայնում է իր գործունեությունը խաղադաշտից դուրս․ մեկնարկել են նրա առաջին հեռուստասերիալի՝ «Day 1s»-ի նկարահանումները։

Ռոնալդուն նախագիծն իրականացնում է բրիտանացի կինոռեժիսոր Մեթյու Վոնի հետ, որի հետ համահիմնադրել է «UR Marv Studios» կինոընկերությունը։ Սերիալը պատմում է բրիտանացի ֆուտբոլային գործակալ Սթենլի Դալթոնի մասին, որին մարմնավորում է դերասան Դեմիան Լյուիսը։ Պատմության կենտրոնում ֆուտբոլային տրանսֆերների և մեծ գումարների շուրջ ծավալվող իրադարձություններն են։

Սերիալում ինքն իրեն կմարմնավորի նաև «Արսենալի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրին։ Ռոնալդուն նկարահանումների մեկնարկի մասին հայտնել է սոցիալական ցանցերում՝ խոստանալով առաջիկայում նոր մանրամասներ ներկայացնել։

41