Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը՝ ՈւԵՖԱ-ն, սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջերում հրապարակում է արել Կրիշտիանու Ռոնալդուի՝ ազգային հավաքականում կարիերան ավարտելու կապակցությամբ։

ՈւԵՖԱ-ն տեղադրել է Հայաստան–Պորտուգալիա հանդիպումից առաջ փոքրիկ Ռուբենի մասնակցությամբ տեսանյութը, որում Ռոնալդուին ուղեկցող երեխան հուզմունքից չի կարողանում զսպել արցունքները։

Տեսանյութը մակագրված է. «Մենք կարոտելու ենք այս պահերը, Ռոնալդու»։

 

166