Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կրիշտիանու Ռոնալդուն այլևս հանդես չի գա Պորտուգալիայի ազգային հավաքականում։ Այս մասին հարձակվողն ինքն է հայտարարել սոցիալական ցանցերում՝ տեղադրելով տեսանյութ և մակագրելով՝ «Պորտուգալիան միշտ կլինի իմը»։
41-ամյա ֆուտբոլիստը հավաքականում սկսել է խաղում 2003 թվականից։ Նա թիմի կազմում անցկացրել է 234 հանդիպում և խփել 146 գոլ. երկու ցուցանիշն էլ համաշխարհային ռեկորդներ են։ Կրիշտիանու Ռոնալդուի հետ միասին Պորտուգալիան 2016 թվականին դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ 2019 և 2025 թվականներին հաղթեց ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայում։
Վերջին տարիներին Ռոնալդուի ելույթները ազգային հավաքականում ավելի ու ավելի հաճախ էին քննադատության արժանանում։ Նա շարունակում էր հավակնել Պորտուգալիայի հարձակման գծի անվիճելի առաջատարի դերին, թեև նրա ֆիզիկական վիճակն ու մարզավիճակն այլևս լիովին չէին համապատասխանում այդ դերին։
Սեպտեմբերին Ռոնալդուն կոնֆլիկտ ունեցավ հավաքականի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշի հետ այն բանից հետո, երբ վերջինս Նորվեգիայի դեմ խաղում նրան խաղադաշտ դուրս չբերեց։ Ֆուտբոլիստը առանց թույլտվության լքեց թիմի ճամբարը, ինչի համար ենթարկվեց ժամանակավոր որակազրկման և տուգանվեց։
Ակումբային մակարդակում Ռոնալդուն շարունակում է հանդես գալ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» թիմում։
Portugal estará sempre em mim https://t.co/dnFj51rxmh
— Cristiano Ronaldo (@Cristiano) November 5, 2026