Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթներ առաջ տեսանյութ էր հրապարակել, որտեղ կառավարությունից նախագահական գնալիս նշել էր, որ անգամ հեծանվով մնացել է խցանման մեջ։ Նա հաջորդ օրը կառավարության նիստում դժգոհել էր Երեւանում առկա մեքենաների քանակից, նշելով որ դա սարսափելի պրոբլեմ է։
Վարչապետը հանձնարարել էր ճգնաժամային խումբ ստեղծել ու նշել, որ այլընտրանքային տրանսպորտը պետք է զարգացնել՝ նկատի ունենալով նաեւ էլեկտրական հեծանիվները։ Երեւանի քաղաքապետարանից Araratnews-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ հոկտեմբերի 21-ին քաղաքապետի որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով, որը զբաղվում է հեծանիվների երթեւեկությունը բարելավելու ուղղությամբ:
Քաղաքապետարանից նշել են, որ ներկայումս իրականացվում են քննարկումներ հեծանիվների համար առանձնացված գոտիներ կազմակերպելու առնչությամբ: Եվ քննարկումների արդյունքները ամփոփելուց հետո, կիրականացվեն համապատասխան երթեւեկության կազմակերպման փոփոխություններ: