Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կառավարությունն աջակցում է ծիրան, սալոր, դեղձ, նեկտարին, գինի, բրենդի և հանքային ջուր արտահանող տնտեսվարողներին։

Արտահանման ծավալի փոխհատուցման սահմանաչափերն են՝

Ծիրանի յուրաքանչյուր 1 կգ-ի համար - 200 դրամ

Սալորի, դեղձի և նեկտարինի յուրաքանչյուր 1 կգ-ի համար - 250 դրամ

Կեռասի յուրաքանչյուր 1 կգ-ի համար - 400 դրամ

Շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար - 350 դրամ

Շշալցված բրենդիի 1 բացարձակ լիտրի համար - 830 դրամ

Հանքային ջրի յուրաքանչյուր 1 լիտրի համար - 150 դրամ։

Ծրագրից կարող են օգտվել հունիսի 1-ից հուլիսի 1-ը ՀՀ տարածքից արտահանում իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը։

Հունիսի 1-ից հետո արդեն արտահանվել է շուրջ 257,000 կգ կեռաս և 64,900 կգ ծիրան։ Նախորդ շաբաթվա ընթացքում արտահանում իրականացրած կազմակերպությունները ևս իրավասու են դիմելու ծրագրին և ստանալու համապատասխան փոխհատուցում։

64