Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիան ջանքեր է գործադրում Ուկրաինայի հակամարտությունը, իրանական ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծելու և Գազայի հատվածում կայուն հրադադար ապահովելու համար։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը Անկարայում Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ հանդիպման ժամանակ։

Բանակցությունները տեղի են ունեցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ, որին մասնակցում են դաշինքի 32 անդամ երկրների ղեկավարները։

«Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում Իրանի շուրջ հակամարտությունը և Ուկրաինայում պատերազմը երկխոսության միջոցով լուծելու, ինչպես նաև Գազայում կայուն հրադադար ապահովելու և տարածաշրջան մարդասիրական օգնության անխափան մուտք ապահովելու համար»,- բանակցություններից հետո հայտնել է Թուրքիայի ղեկավարի հաղորդակցության բաժինը:

74