Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կինոյի տանը տեղի է ունեցել «Մշակութային վերջին զանգ» մրցույթի ամփոփիչ միջոցառումը, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, ինչպես նաև մրցույթին մասնակցած դպրոցների աշակերտները և մանկավարժները։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է հաղթող դպրոցների աշակերտներին ու ուսուցիչներին՝ շնորհակալություն հայտնելով վերջին զանգը մշակութային ձևաչափով անցկացնելու պատրաստակամության համար. «Մեր նպատակը դպրոցական միջոցառումների մշակույթը փոխելն է, որպեսզի մեր բեմերը դառնան երեխաների ստեղծագործականության արտահայտման վայր: Վստահ եմ՝ ձեր շրջապատի համար էլ է հետաքրքրական, թե ինչպես եք ստեղծագործում, ինչպես եք ձեր գաղափարները կյանքի կոչում: Եվ սա թե՛ ձեզ, թե՛ մեզ համար հրաշալի փորձառություն էր՝ տեսնելու ձեր ստեղծագործական միտքը: Ի վերջո, դպրոցի առաքելությունն է նաև առավելապես խթանել երեխաների ստեղծագործական կարողությունները»:

Միջոցառման շրջանակում ցուցադրվել է հայկական առաջին լիամետրաժ անիմացիոն ֆիլմը՝ «Փոքր Մհերը», որը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով։

Նշենք, որ «Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից ու Երևան քաղաքից։

Հաղթող դպրոցների ցանկը՝ https://escs.gov.am/articles/news/41

76